
Կոնստրուկտոր- դիզայներ (կահույքի)
AREX Co
Industry:
Art, Design, Architecture, Construction
Deadline:
9/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level, Senior
Նկարագրություն
Կահույքի նախագծում և մոդելավորում։
Պարտականություններ
- Հաճախորդներին տեխնիկական և դիզայներական խորհրդատվության տրամադրում,
- Կահույքի նախագծում, մոդելավորում,
- Պատվերի ձևավորում համապատասխան բոլոր պարամետրերով,
- Կատարված աշխատանքների գնահատում և նախագծի հետ համապատասխանության ստուգում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Նյութածախսի հաշվարկման կարողություն,
- Հետևյալ ծրագրերի իմացություն՝ (Autodesk/ AutoCAD/ ArchiCAD) 3D մոդելավորման իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
«AR-AL» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։