Get our free app. It won't take up space on your device

Կոմերցիոն Ղեկավար

Պրոֆպանել ՍՊԸ

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 2/25/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող վաճառքի բաժնի Կոմերցիոն Ղեկավարի: Մեզ անհրաժեշտ է մոտիվացված մասնագետ, ով ունի թիմ ղեկավարելու փորձ և վաճառքի ոլորտում ակնառու հաջողություններ: Առաջնային պարտականությունները ներառում են ղեկավարության հետ համագործակցություն՝ ընկերության ռազմավարությունը մշակելու գործում, ինչպես նաև վաճառքի պլանների սահմանում՝ եկամուտների աճը խթանելու համար: Վաճառքի ղեկավարի պարտականությունները ներառում են վաճառքի ստրատեգիայի, տակտիկայի և գործողությունների պլանի մշակում, վաճառքի թիմի մոտիվացիա, հարաբերությունների ստեղծում և թրենդները հասկանալու կարողություն, ծախսերի և մրցունակության գնահատում: Վաճառքի տնօրենը պատասխանատու է վաճառքի հետ կապված բոլոր բիզնես գործարքների և գործընթացների, վաճառքին վերաբերվող հաշվետվությունների կազմման համար, պետք է կարողանա կանխատեսել վաճառքներից եկամտաբերությունը։ Թեկնածուն պետք է լինի եռանդուն, համոզիչ և լավ կազմակերպված և ցուցաբերի վաճառելու հմտություններ։

Պարտականություններ

  • Վաճառքի տարեկան ցուցանիշների գերակատարումը
  • Ռազմավարական պլանի մշակում և իրականացում ՝ վաճառքի նպատակներին հասնելու և հաճախորդների բազան ընդլայնելու համար
  • Հաճախորդների , հիմնական շահագրգիռ կողմերի բարձր ղեկավարության հետ երկարատև հարաբերությունների ստեղծում և ամրապնդում
  • Հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու նպատակով ստեղծել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
  • Հաճախորդների հետ աշխատանք՝ ավելի լավ հասկանալու նրանց բիզնես կարիքներն ու նպատակները
  • Ճիշտ գնահատել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը
  • Առաջնորդել և մոտիվացնել անձնակազմին
  • Մշակել վաճառքի շաբաթական, ամսական, տարեկան հաշվետվություններ և խթանել դրանց կատարումը
  • Ճիշտ Գնահատել մրցակցությունը, շուկայում առաջարկն ու պահանջարկը, գնային քաղաքականությունը
  • Հասկանալ շուկայի միտումները և հարմարվել ոլորտի փոփոխություններին
  • Կոմերցիոն առաջարկություններով հանդես գալ տնօրենների խորհրդում
  • Գնահատել և կանխատեսել վաճառքի ծավալները, ընթացիկ և նոր ապրանքների շահութաբերությունը
  • Իրականացնել ռիսկերի գնահատում նոր շուկաներ ներգրավելիս
  • Բանակցել ընթացիկ և նոր պայմանագրերի շուրջ մատակարարների և B2B հաճախորդների հետ
  • Ստեղծել վաճառքի ուսուցման ծրագիր՝ նոր աշխատակիցներին կրթելու նպատակով

Պահանջներ

  • Մագիստրոսի կոչում մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ համապատասխան այլ ոլորտում
  • Նախկինում ապացուցված փորձ՝ որպես վաճառքի ղեկավար կամ վաճառքի և մարքեթինգի տնօրենի հաստիքում
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում
  • Լեզուների իմացություն ( անգլերեն, ռուսերեն )
  • Հաղորդակցվելու, ներկայանալի լինելու, ներազդելու կարողություն կազմակերպության բոլոր մակարդակի ղեկավարության մոտ
  • Վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ վարելու ապացուցված կարողություն
  • Հաշվետվություններ պատրաստելու և հաղորդակցման համապատասխան հմտություններ
  • Տվյալների և միտումների վերլուծության վրա հիմնված ռազմավարական առաջարկությունների կազմման և ներկայացման հմտություններ
  • Միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն
  • Բիզնեսի խորաթափանցություն, խնդիրների դեպքում ստեղծագործական բիզնես լուծումներ գտնելու ունակություն
  • Ապրանքները՝ մրցակիցների համեմատ շուկայում դիրքավորելու ապացուցված կարողություն
  • Գերազանց լսելու, բանակցելու և ներկայացնելու հմտություններ
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
  • Ֆինանսական հաշվետվությունները և գրառումները կարդալու և վերլուծելու ունակություն
  • Անհրաժեշտության դեպքում ճանապարհորդելու կարողություն
  • Salesforce, CRM ծրագրերի իմացություն
  • Word, Excel, Power Point իմացություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Spread the word! Share this job on social media