
Կաթնամթերքի արտադրության տեխնոլոգ
BIOKAT
ԲԻՈԿԱԹ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում կաթի արտադրության ոլորտում փորձառու տեխնոլոգի, ով միանալու է արտադրական լաբորատորիայի թիմին և պատասխանատու է լինելու տեխնիկական պրոցեսի ճշգրիտ իրականացման:
Պարտականություններ
- Արտադրության ապահովում համաձայն հաստատված տեխնիկական պայմանների
- Արտադրանքի համապատասխանության ապահովում Եվրասիական մաքսային միության կանոնակարգերի
- Հետևել սննդի անվտանգության սահմանված նորմերին և անհամապատասխանության դեպքում տեղեկացնել Ընկերության սննդի անվտանգության թիմի ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է
- Արագ սովորելու պատրաստակամություն և ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում,
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն
- Անհատական աշխատանքի և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ունակություն
- Վերլուծական հմտություններ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով կամ զանգահարել էջում նշված հեռախոսահամարով։
Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ: