
Կահույքի արտադրությունում վարպետի օգնական
AREX Co
Նկարագրություն
Փնտրում ենք կահույքի արտադրությունում ներկարարի օգնականի, ով արտադրական գործընթացում իրականացնելու է օժանդակող ֆունկցիաներ:
Պարտականություններ
- Վարպետների օժանդակող ֆունկցիաների իրականացում,
- Կահույքի դետալների շուշաթղթում,
- Դասավորվածությունների ապահովում:
Պահանջներ
- Ֆիզիկական առողջություն,
- Փայտի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։