Get our free app. It won't take up space on your device

Կահույքի արտադրության ղեկավար

AREX Co

Industry: Other, Production, Operations
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում։

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների կազմակերպում/ վերահսկում, աշխատանքի բաշխում,
  • Օգտագործվող հումք-նյութերի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում,
  • Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
  • Ամսական/պլանային ճշգրիտ հաշվարկների հաշվետվությունների նարկայացում,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին,
  • Ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ արտադրությունում, (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Գծագրեր կարդալու ունակություն, (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն)։

Հավելյալ նշումներ

«AR-AL» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։

Spread the word! Share this job on social media