Get our free app. It won't take up space on your device

Կահույքի արտադրամասի աշխատանքների համակարգող

VLV CENTRE

Industry: Production, Operations
Deadline: 4/4/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ կահույքի արտադրամասի աշխատանքների համակարգող իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կահույքի արտադրամասի առօրյա աշխատանքների կազմակերպում,
  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ընթացիկ աշխատանքները,
  • Ղեկավարի աշխատանքային օրվա կազմակերպում (օրացույցի վարում, հանդիպումների և բանակցությունների պլանավորում),
  • Գործարար նամակագրության և հեռախոսային խոսակցությունների վարում,
  • Փաստաթղթերի, հաշվետվությունների պատրաստում և ձևակերպում,
  • Ղեկավարի հանձնարարականների կատարման համակարգում և վերահսկում,
  • Հեռախոսազանգերի, Էլեկտրոնային փոստի կառավարում,
  • Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Կառավարման աշխատանքի փորձառություն,
  • Գործարար վարվելակարգի իմացություն, գրագետ գրավոր և բանավոր հայերեն խոսք, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ (Office, Web, Mail),
  • Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության բարձր զգացում,
  • Պարտաճանաչություն, արագագործություն և մարդկանց հետ շփման կարողություն՝ ինչպես անձամբ, այնպես էլ հեռախոսով/նամակագրությամբ,
  • Աշխատանքային կարգուկանոնի և կորպորատիվ վարվելակերպի զգացում,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու և գաղտնիությունը պահպանելու ունակություն,
  • Պատասխանատվություն, ուշադրություն, սթրեսակայունություն,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6 օրյա գրաֆիկ,

Աշխատանքային ժամեր՝ 09։30-19։00։

Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
151-500

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media