
Կահույքագործի օգնական
AREX Co
Նկարագրություն
Փնտրում ենք արագաշարժ, երիտասարդ թեկնածուի, ով ցանկանում է աշխատել ոլորտի լավագույն մասնագետների մոտ և ձեռք բերել նոր մասնագիտություն։
Պարտականություններ
- Կահույքի արտադրության գործընթացում օժանդակող ֆունկցիաների իրականացում,
- Արտադրական և տեղադրման բոլոր պրոցեսներում մասնակցություն։
Պահանջներ
- Սովորելու ցանկություն,
- ֆիզիկական առողջություն,
- Արագաշարժություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Ընկերության մասին․
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։