
Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետ
Stellar Group LLC
Նկարագրություն
Stellar Hotels-ում Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետի պարտականությունները ներառում են աշխատակիցների աշխատաժամերի հաշվարկում և ներկայացում ֆինանսական բաժին, ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ աշխատանքային համապատասխանության ապահովում և աշխատակիցների տվյալների պահպանում և վարում: Կադրային փաստաթղթաշրջանառության մասնագետը պետք է ունենա հստակ գիտելքիներ ՄՌ գործընթացների վերաբերյալ և ՀՀ աշխատանքային օրենսդրության սահուն իմացություն:
Պարտականություններ
Կադրային փաստաթղթերի և տվյալները մշակման և կազմման ամբողջականությունն ապահովելու մասով իրականացնում է․
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների,
- Իրականացնել աշխատակիցների գրանցումները և ազատումները,
- Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի փոփոխությունները, պարգևատրումները, կարգապահական տույժերը,
- Պահպանել աշխատակիցների անձնական գործերը ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը,
- Կազմել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, և ապահովել վերջիններիս ճշգրտությունը։
Թեկնածուների հավաքագրման և թափուր հաստիքների համալրման մասով իրկանացնում է․
- Աշխատանքի նկարագրությունների լրամշակում և տեղադրում համապատասխան հարթակներում, թափուր հաստիքների հրապարակումների իրականացում։
- Դիմորդ-Թեկնածուների նախնական գնահատման անցկացում և ներկայացում ղեկավարին
- Հավաքագրման փուլի նախնական աշխատանքի համակարգում, ինչպիսիք են նախապատմության ստուգումը և հարցազրույցների պլանավորում:
- Թեկնածուների նախնական հարցազրույցների փուլի կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՄՌ փաստաթղթաշրջանառության ոլորտում վերապատրաստման վկայականի առկայություն,
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի կիրառական իմացություն (MS Office),
- Անհատական գաղտնի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն։
և, որ խիստ կարևոր է մեզ համար՝
- Աշխատանքները ժամանակին և ճշգրիտ կատարելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և բարեվարքություն։
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 10։00-ից 19:00:
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Կարիերային աճի հնարավորություն` Հայաստանում և Ռուսաստանում հյուրանոցների ցանցում,
- Փորձաշրջան՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և եկամտի աստիճանական աճով՝ պայմանավորված աշխատանքային արդյունքներով,
- Վերապատրաստման և մասնագիտական զարգացման գործունեություն,
- Հատուկ առաջարկ հյուրանոցների ցանցից օգտվելու դեպքում,
- Կազմակերպության կողմից թեյի և սուրճի հյուրասիրություն:
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: