
Կադրային գործի մասնագետ
ASEDL LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր գործընկերոջը։ Մասնագետի հիմական պարտականություններն են լինելու ընկերության կադրային գործավարության իրականացումը, փաստաթղթաշրջանառության կազմակերպումը։
Հարցերի, մանրամասն տեղեկությունների համար մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 96 27 27 99 հեռախոսահամարի միջոցով։
Մեր հավաքագրման թիմի համար նախընտրում է Ձեր CV-ն ստանա ուղեկցող նամակին կցված։
Աշխատանքային պարտականություններ
- ՀՀ Օրենսդրության համաձայն կազմում է աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր, վարում է աշխատակիցների էլեկտրոնային տվյալների բազաները,
- Վերահսկում է աշխատողների հաճախումները, արձակուրդները, արտաժամերը, կազմում է աշխատաժամանակի տեղեկագիր (տաբել),
- Պարբերաբար թարմեցնում է աշխատակիցների տվյալները համապատասխան ծրագրերում և տվյալների բազաներում,
- Իրականացնում է նոր ընդունված աշխատողների ադապտացիան և ծանոթացումը կազմակերպությանը,
- Մասնակցում է անձնակազմի համար իրականացվող միջոցառումների, ժողովների նախապատրաստական աշխատանքներին։
Հաշվետվությունների պարտականություններ
- Ներկայացնում է վերլուծական հաշվետվություններ ըստ անհրաժեշտության (հոսունություն, սեռատարիքային վերլուծություն, ազատման պատճառների վերլուծություն և այլն),
- Հաճախումների վերաբերյալ ըստ անհրաժեշտության ներկայացնում է վերլուծական հաշվետովություն,
- Ամենամյա արձակուրդի մնացորդի և ընթացքի վերաբերյալ հաշվետվություն։
Պահանջվող որակավորում, փորձ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Աշխատանքային փորձը ՄՌԿ ոլորտում ցանկալի է,
- ՄՌԿ ոլորտի դասընթացի մասնակցությունը ցանկալի է։
Անձնային որակներ
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Նոր գիտելիք ձեռք բերելու, ինքնազարգազման հմտություններ,
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: