
Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
«HAYANTAR» STATE NON COMMERCIAL ORGANIZATION
Նկարագրություն
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի։
Մասնագետը Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացին է, ով ունի․
1) իրավագիտություն մասնագիտության՝ բակալավրի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն 2 (երկու) տարվա աշխատանքային ստաժ կամ նույն մասնագիտության՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն 1 (մեկ) տարվա աշխատանքային ստաժ:
2) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ինչպես նաև, համապատասխան ոլորտի օրենսդրություն և այլն:
Պարտականություններ
-
1) համագործակցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, «անտառտնտեսություն» մասնաճյուղերի ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ,
2) իրականացնում է կազմակերպության տնօրենի հրամաններով վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ,
3) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անունից ՀՀ դատարաններ ներկայացնելու նպատակով կազմում է հայցադիմումներ,
4) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի դեմ ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ նախապատրաստում է պատասխաններ,
5) նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ՀՀ դատարանների վճիռների (որոշումների) դեմ,
6) ներկայացնում է կազմակերպության շահերը ՀՀ դատարաններում՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները,
7) մասնակցում է կազմակերպության կողմից նախապատրաստվող իրավական ակտերի մշակման աշխատանքներին,
8) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է անհատույց օգտագործման, վարձակալության տրամադրման կամ այլ պայմանագրերի, կազման, մշակման, ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի կազման աշխատանքները,
9) նախապատրաստում է նոտարական գրասենյակներում և այլ մարմիններում (կազմակերպություններում) կազմակերպության անունից հանդես գալու համապատասխան փաստաթղթերի փաթեթներ,
10) որպես կազմակերպության ներկայացուցիչ ապահովում է ՀՀ նոտարական գրասենյակներում պայմանագրերի (գործարքների) նոտարական վավերացումը,
11) պատրաստում է գրություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, դիմումների պատասխաններ,
12) Իրականացնում է կնքված պայմանագրերի գրանցում, հաշվառում և պահպանում,
13) ապահովում է իրավաբանական բաժնին առնչվող գրությունները՝ սահմանված ժամկետում,
14) կատարում է բաժնի պետի և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի այլ հանձնարարությունները:
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։