Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան / Իրավախորհրդատու

«ԼԻԳԼ ԱՐՏ» իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ

Industry: Legal, Insurance
Deadline: 1/18/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

  • Վստահորդ կազմակերպությունների կորպորատիվ սպասարկում:
  • Ներկայացնել վստահորդ քաղաքացիների և կազմակերպությունների շահերը ՀՀ քաղաքացիական և վարչական բոլոր դատարաններում և համապատասխան պետական և ոչ պետական մարմիններում:

Պարտականություններ

  • Ուսումնասիրել Պատվիրատուի կողմից ներկայացրած խնդիրները և դրանց հետ կապված նյութերը, փաստաթղթերը, պայմանագրերը՝ քաղաքացիական և վարչական իրավունքի տիրույթում:
  • Իրավաբանական խորհրդատվություն և ծառայություններ մատուցել Պատվիրատուին` կապված նրա իրավունքների և պարտականությունների հստակեցման հետ:
  • Պայմանագրերի կազմում, ուսումնասիրություն (ԵԱՏՄ և ԻՆԿՈՏԵՐՄՍ օրենսդրության իմացույթունը պարտադիր է):
  • Վարել բանակցություններ համապատասխան անձանց և մարմինների հետ` Պատվիրատուի իրավաբանական խնդիրները կամ հարցերը լուծելու նպատակով:
  • Պատվիրատուի շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջնորդություններ, դիմումներ, հայցադիմումներ (կամ բողոքներ) ներկայացնել ՀՀ քաղաքացիական և վարչական դատարաններ, ինչպես նաև ներկայացնել Պատվիրատուին` համապատասխան դատական վարույթների ժամանակ:
  • Մասնակցել դատական նիստերին և պաշտպանել Պատվիրատուի շահերը, որպես նրա լիազոր ներկայացուցիչ (որպես հայցվորի, պատասխանողի, երրորդ անձի):

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական /իրավաբանական կրթություն/,
  • Քաղաքացիական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն,
  • MS Office իմացություն,
  • Փաստաբանական արտոնագրի առկայություն,
  • Ռուսաց լեզվի լավ իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է,
  • Աշխատանքային փորձը դատական համակարգում կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրականը (պարտադիր լուսանկարով) կարող եք ուղարկել` սույն կայքում նշված էլեկտրոնային հասցեով:

Spread the word! Share this job on social media