Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան

HS partners law firm

Industry: Legal, Insurance
Deadline: 3/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Աշխատանքային պարտականություններ

  • Հայցադիմումների, բողոքների, պայմանագրերի և այլ իրավական բնույթի փաստաթղթերի կազմում,
  • Իրավական եզրակացությունների կազմում.

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն,)
  • Վերլուծական հմտություններ,
  • Խմբակային աշխատելու ունակություն,
  • Ուսումնասիրելու և լուծումներ գտնելու ունակություն,
  • Կարգապահություն և պատասխանատվություն.

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա
  • Աշխատաժամանակը՝ 09:00-ից մինչև 18:00-ն, մեկ ժամ ընդմիջում
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Մխիթար Հերացի 20 շենք 1/3
Phone
Phone
011479577

Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:

Պատահական չէ այն հանգամանքը, որ Ընկերությունը որդեգրել է այնպիսի կարգախոս, որն ուղղված է իրավունքը ճանաչելուն, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:
Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը կախված է նրանից, թե որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը և որքան ճիշտ է ընտրված պաշտպանության ռազմավարությունը. դրանք են՝

1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:

Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media