Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան

Hayasy Group LLC

Industry: Legal, Insurance
Deadline: 7/31/2024
City: Ashtarak
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Հայասի Գրուպ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի՝ ընկերության պայմանագրային բաժնում առկա թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • Կազմել իրավաբանական փաստաթղթեր, որոշումներ, պայմանագրեր, փոփոխություններ, արձանագրություններ, նամակներ և այլն,
  • Գործել պետական մարմիններում և ներկայացնել ընկերությունը վերջիններիս հետ հարաբերություններում,
  • Ներկայացնել և պաշտպանել ընկերության շահերը ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում,
  • Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում, բանկերում, ապահովագրական ընկերություններում և այլ կազմակերպություններում,
  • Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում,
  • Ապահովել օրինական փաստաթղթերի շրջանառությունը և դրանց վերաբերյալ հաշվետվություններ պատրաստել,
  • Աշխատել պետական մարմինների և նոտարների հետ,
  • Կատարել այլ իրավաբանական գործառույթները՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Քաղաքացիական, վարչական օրենսդրության իմացություն,
  • ՀՀ քաղաքացիական օրենսդրության, առևտրային, վարչական, աշխատանքային օրենսդրության, կորպորատիվ, պայմանագրային և ֆինանսական հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերն են 09։00-18։00, աշխատանքային օրեր՝ երկուշաբթի- ուրբաթ:

Ընկերությունը գտնվում է՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազում:

Աշխատանքը իրականացվում է գրասենյակից։

Company օverview
address
Address
Aragatsotn region, v. Voskevaz
Hayasy Group LLC is one of the largest companies in the Region which produces and exports a wide range of alcoholic beverages and non-alcoholic products.
See more

Spread the word! Share this job on social media