
Իրավաբան
ALEX-R անշարժ գույքի գործակալություն
Industry:
Legal, Insurance, Real Estate
Deadline:
10/8/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
250,000-300,000 ֏
Work schedule:
Five-day workweek, Overtime
Work experience:
Junior
Նկարագրություն
«Alex-R» անշարժ գույքի գործակալությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի, ով կարող է իրականացնել անշարժ գույքի ոլորտին առնչվող զանազան գործարքների համապարփակ իրավաբանական աջակցություն։
Պարտականություններ
- տրամադրել խորհրդատվություն ընկերության և նրա հաճախորդների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, իրականացնել փաստաթղթերի ուսումնասիրություն;
- ապահովել ընկերության ներկայացուցչությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական կազմակերպություններում;
- կազմել տարատեսակ իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ պայմանագրեր, դիմումներ, բողոքներ, տեղեկություն տրամադրելու վերաբերյալ հարցումներ և այլն; թարմացնել կորպորատիվ փաստաթղթերը և համապատեսխանեցնել դրանք փոփոխվող օրենսդրության պահանջներին;
- մշակել և կատարելագործել բիզնես գործընթացների իրավական սխեմաները;
- ներկայացնել ընկերությունը տարբեր հարթակներում ու հանրային միջոցառումներում;
- կատարել ընկերության տնօրինության այլ հանձնարարություններ, որոնք բխում են աշխատանքային պարտականությունների բնույթից և գործունեության նպատակներից։
Պահանջներ
- իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն;
- ՀՀ քաղաքացիական օրենսդրության գերազանց իմացություն (ժառանգական իրավունք, սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ, գույքի օտարման պայմանագրեր, անշարժ գույքի առուվաճառք, նվիրատվություն և այլն);
- մասնագիտական գործունեության նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ;
- հայերենի գերազանց իմացություն (բանավոր խոսք և գրավոր),
- անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- տեղեկություններ հավաքագրելու հմտություններ;
- վերլուծական հմտություններ;
- համակարգչային հմտություններ;
- մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացում;
- պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն։
Հավելյալ նշումներ
Վարձատրությունը կախած հավակնորդի մասնագիտական կարողություններից և հմտություններից։ Լրացուցիչ հավելավճար ստանալու հնարավորություն։
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։