
Իրավաբան
EcoVille Solar Technologies
Industry:
Legal, Insurance
Deadline:
4/16/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
ԷկոՎիլ ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
Հիմնական պարտականությունները՝
- Մշակել և պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավական փաստաթղթեր,
- Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում,
- Հետազոտել և հետևել ՀՀ-ում ոլորտի օրենսդրական կարգավորումներին, տեղյակ պահել կազմակերպության ղեկավարներին կազմակերպության գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների մասին,
- Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում, միջազգային և այլ կառույցներում,
- Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիք և եզրակացություն դրանց վերաբերյալ,
- Ապահովել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:
Ունակություններ և հմտություններ՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ օրենսդրության` քաղաքացիական,քրեական,վարչական իրավունքի, գնումների վերաբերյալ օրենսդրության, շինարարական նորմերի իմացություն,
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Ընդհանուր իմացություն շինարարական նորմերի մասին,
- ՀՀ օրենսդրության՝ քաղաքացիական և վարչական իրավունքի գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook),
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
How to apply?