Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և նախագծման մասնագետ

Optimum Energy

Industry: Engineering
Deadline: 6/24/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Օպտիմում Էներջի ընկերությունը փնտրում է թեկնածու «Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և նախագծման մասնագետ»-ի թափուր հաստիքի համար։

Պարտականություններ

Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և նախագծման մասնագետը պատասխանատու է կազմակերպության կողմից իրականացվող նախագծերի իրականացման համար անհրաժեշտ չափագրման, տարածքների և տանիքների ուսումնասիրության և դրա արդյունքում կազմակերպության կողմից պահանջվող չափորոշիչներով և ստանդարտներին համաձայն հաշվարկների և նախագծերի կատարման և ներկայացման համար

  • Իրականացնել արևային ՖՎ համակարգերի կառուցման համար չափագրման, տարածքի և տանիքների ուսումնասիրության և նախագծման աշխատանքներ՝ հաստատված նորմերի համաձայն
  • Իրականացնել տեխնիկական բոլոր տեսակի պարտականությունները
  • Կազմել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ
  • Իրականացնել աշխատանքը՝ համաձայն համապատասխան տեխնիկական փաստաթղթերի
  • Առաջարկել ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծում, աշխատանքի բարելավման նպատակով նոր մոտեցումներ

Պահանջներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ չափագրման և նախագծման բնագավառում
  • AutoCAD ծրագրի գործնական իմացություն, տիրապետում: Այլ ինժեներական և նախագծային ծրագրերի իմացությունը խրախուսվում է
  • Ինժեներական աշխատանքների գործնական իմացություն
  • Թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների հմտություններ
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Պատրաստակամություն աշխատել անհրաժեշտության դեպքում չպլանավորված և առաջացած խնդրի անհապաղ լուծում պահանջող ճկուն աշխատանքային ռեժիմով
  • Շին հրապարակում, փոշոտ վայրերում, դաշտային պայմաններում աշխատելու ունակություն
  • Բարձրության պայմաններում, շենքերի և շինությունների տանիքների վրա աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media