
Իմունականխարգելման բուժքույր
«Վարդանանց» ՆԲԿ
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու մասնագետի` իմունականխարգելման սենյակի բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Իմունականխարգելման սենյակի նախապատրաստում
- Այցելուների պլանավորում ընթացիկ պատվաստման
- Պատվաստումների իրականացում
- Ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում տեղեկատվության մուտքագրում
Պահանջվող հմտություններ
- Միջին մասնագիտական կրթություն
- Համակարգչային բազային ծրագրերի իմացություն (MS Office)
- Oտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Մասնագիտական վերապատրաստման առկայությունը և իմունաանխարգելման գործընթացի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ուղարկեք Ձեր CV-ին , «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «իմունականխարգելման բուժքույր»:
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։