
iiko ծրագրի մասնագետ
Pi Hospitality
Նկարագրություն
«Pi hospitality» ընկերությունների խումբը փնտրում է Հաշվետար՝ iiko ծրագրի իմացությամբ։
Պարտականություններ
- Ստեղծել և կառավարել հաշվարկները ծրագրում,
- Կառավարել և վերահսկել ամսական պաշարները,
- Վերահսկել կանխիկ և բանկային գործարքները,
- Տեղադրել ցանկացած այլ տեղեկատվություն ըստ պահանջի,
- Կառավարել ռեստորանների ֆինանսական և վարչական փաստաթղթերի հոսքը,
- Ստեղծել, վերահսկել և իրականացնել ամսական և տարեկան հաշվետվությունները,
- Տեղադրել անհրաժեշտ տեղեկատվությունը ծրագրում՝ պահեստավորման շրջանառություն, գնումներ, դուրսգրումներ, փոխանցումներ և այլն,
- Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ,
- iiko ծրագրի իմացություն,
- Excel ծրագրի իմացություն,
- Մաթեմատիկական գիտելիքներ և սեր թվերի հետ աշխատելու նկատմամբ,
- Ուշադրություն մանրուքներին,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Գրասենյակը գտնվում է Ավանում:
Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։
Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։
With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.
Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.