Հյուրընկալ
TotoGaming
Նկարագրություն
Toto Gaming ընկերությունը Մալաթիա Սեբաստիայի սպասարկման կետի համար փնտրում է հյուրընկալ, ով պատասխանատու է հաճախորդներին դիմավորելու, փաստաթղթերի ստուգման, հաճախորդների հանգստի նախընտրելի տարբերակները բացահայտելու կամ այլ տարբերակներ առաջարկելու համար։
Պարտականություններ
-
Դիմավորել, ընդունել և ուղեկցել հյուրերին
-
Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվության և դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հյուրերին
-
Իրականացնել մատուցում
-
Բացահայտել հաճախորդների պահանջմունքները
-
Տրամադրել սպասարկման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն
-
Կարգավորել խնդրահարույց իրավիճակները՝ առաջարկելով բավարարող լուծում
-
Փոխանցել տեղեկատվություն անմիջական ղեկավարին հաճախորդների սպասարկման ոլորտում առկա թերությունների վերաբերյալ
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարություններ, որոնք առնչվում են աշխատանքին
Պահանջներ
-
Գրագետ բանավոր խոսք
-
Հաղորդակցման հմտություններ
-
Թիմում աշխատելու ունակություն
-
Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
-
Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
-
Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն