Get our free app. It won't take up space on your device

Հումք-նյութի պլանավորման մասնագետ

AeroDynamics

Industry: Production, Operations
Deadline: 3/1/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Հումք-նյութի պլանավորման մասնագետ, ով կօգնի կառավարել մեր մատակարարման շղթան։ Այս դերը ներառում է նյութերի պլանավորում, պլանավորման տվյալների վերլուծություն և պահեստի հաշվառում՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար։

Պարտականություններ

  • Ստեղծել և կառավարել նյութերի պլանները՝ արտադրության և հաճախորդների պատվերների համապատասխան։
  • Բացահայտել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել արտադրական ժամանակացույցի վրա, և մշակել ռազմավարություններ՝ այդ ռիսկերը նվազեցնելու համար։
  • Ստեղծել գնման հայտեր նյութերի պլանավորման հիման վրա։
  • Հետևել և ստուգել պաշարների մակարդակները՝ կանխելու պակասը կամ ավելորդ մնացորդները։
  • Աշխատել գնումների և պահեստի թիմերի հետ՝ ապահովելու համար նյութերի պաշարները:
  • Վերահսկել նյութերի ցանկի (BOM) ճշգրտությունը և համեմատել այն պահեստի առկա տվյալների հետ։
  • Վերլուծել անցած տվյալները և միտումները՝ պլանավորման ավելի լավ որոշումներ կայացնելու համար։
  • Օգտագործել տվյալների վերլուծության գործիքներ և ծրագրային ապահովում՝ պաշարների արդյունավետության հաշվետվություններ կազմելու համար։
  • Առաջարկել բարելավումներ՝ հիմնվելով վերլուծության արդյունքների վրա։
  • Կատարել պարբերական պահեստի հաշվառումներ և աջակցել վերահսկողական ստուգումներին։
  • Մշակել և հետևել ընթացակարգերին՝ պաշարների խնդիրները շտկելու համար։
  • Համագործակցել գնումների, արտադրության և վաճառքի թիմերի հետ՝ ապահովելու նյութերի պլանավորումը բիզնեսի պահանջներին համապատասխան։
  • Վերլուծական տվյալներ տրամադրել՝ պաշարների կառավարումն ու ծախսերի կրճատումն օպտիմալացնելու համար։
  • Պատրաստել և ղեկավարությանն ուղարկել պլանավորման, պաշարների մակարդակների և հաշվառման արդյունքների մասին հաշվետվություններ։
  • Պահպանել ճշգրիտ փաստաթղթեր և գրառումներ՝ կապված պաշարների և նյութերի պլանավորման հետ։
  • Հետևել ընկերության քաղաքականությանը, ոլորտային կարգավորումներին և անվտանգության ստանդարտներին։
  • Կատարել մենեջերի կողմից հանձնարարած այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան մատակարարման շղթայի կառավարման, բիզնեսի, ֆինանսների կամ հարակից ոլորտներում։
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ նյութերի պլանավորման, պահեստի կառավարման կամ նմանատիպ ոլորտում։
  • Ուժեղ վերլուծական հմտություններ և փորձ տվյալների վերլուծության և պլանավորման ծրագրային ապահովման (օրինակ՝ Excel, ERP համակարգեր) կիրառման մեջ։
  • Ուշադրություն մանրուքներին և խնդիրների լուծման բարձր հմտություններ։
  • Լավ հաղորդակցման հմտություններ և տարբեր թիմերի հետ արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Պաշարների կառավարման սկզբունքների իմացություն։
  • Անգլերենի բավարար իմացություն՝ հստակ և ճշգրիտ գրավոր հաղորդակցման և փաստաթղթերի կազմման համար։
Company օverview
address
Address
Երևան
address
Number of employees
151-500
Phone
Phone
37499499094

Աէրոդինամիքս ընկերությունը արագ աճող ընկերություն է, որը զբաղվում է նորարարական արտադրանքների, համակարգերի և ծառայությունների հետազոտությամբ և մշակմամբ, նախագծմամբ, ինտեգրմամբ, արտադրությամբ և շահագործմամբ։ Աէրոդինամիքսը ղեկավարվում է փորձառու թիմի կողմից, ովքեր հանդիսանում են նորարարությունների առաջխաղացման կարևորագույն հիմքը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media