Get our free app. It won't take up space on your device

HR recruiter

Eldorado Armenia

Industry: Human Resources
Deadline: 10/6/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior
Job posting has expired

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը օրեցօր ընդլայնվում է և աշխատանքի է հրավիրում ՄՌ հավաքագրման մասնագետի։

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացին (հայտարարությունների մշակում և տեղադրում կարիերայի կայքերում, համագործակցություն կադրային կենտրոնների, գործակալությունների և ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների հետ, headhunting)։
  • Հավաքագրել և վարել թեկնածուների CV-ների բազան։
  • Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ (հաստիքից ելնելով մի քանի փուլերով)։
  • Կազմակերպել նոր աշխատակիցների փորձաշրջանը և ադապտացիան(onbording)։
  • Կազմել նոր աշխատակիցների անձնական գործերը (Flexap համակարգում մատնահետքի ավելացում, համագործակցին նոր աշխատակիցների տվյալնեի տրամադրում, 1C)։
  • Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշների վերաբերյալ։
  • Ապահովել կադրային փաստաթղթաշրջանառությունը (ընդունումներ, ազատումներ, արձակուրդներ, աշխատաժամանակի հաշվարկ)։
  • Պատասխանել ՄՌԿ բաժնին առնչվող մուտքային հեռախոսազանգերին, էլեկտրոնային նամակներին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն թեկնածուներին։
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ՄՌԿ կամ այլ հարակից ոլորտներում,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Օտար լեզուների գերազանց իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
  • Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Աշխատանքային փորձը ՄՌԿ ոլորտում կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Մասնագիտական աճ,
  • Անվճար առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա։

Աշխատանքային ժամեր՝ 10։00 - 19։00

Աշխատավայր՝ ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4

Հետաքրքրված թեկնածուներին, խնդրում ենք ուղղարկեն իրենց ինքնակենսագրականները Ընկերության էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
041108890

Էլդորադո Ընկերությունը կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան պարագաների առաջատր համաշխարհային ապրանքանիշները մեկ հարկի տակ միավորող Ընկերություն է։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media