Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է ՄՌԿ մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության փաստաթղթաշրջանառության պաշաճ կազմակերպման և իրականացման համար։
Պարտականությունները ներառում են՝
- Նոր աշխատակիցների գրանցում, ազատում, պայմանագրերի, համաձայնագրերի կազմում, պահպանում, արխիվացում
- Հրամանների, գործատուի կողմից ընդունվող անհատական, ներքին իրավական ակտերի կազմում, պահպանում, արխիվացում
- Գրանցամատյանների վարում, պահպանում, արխիվացում
- Նոր աշխատակիցների փորձաշրջանների ամփոփում
- ՄՌԿ բաժնին առնչվող այլ աշխատանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ՄՌԿ/Իրավաբանության/հարակից ոլորտներում)
- Համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, անգլերենի լավ իմացություն
- Պարտաճանաչություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն, խստապահանջություն, գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու կարողություն
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Աշխատանքի վայրը՝ Քարֆուր Հայաստան ընկերություն, Արշակունյաց 34/3
Ընտրված թեկնածուն հնարավորություն ունի մասնակցելու ուսուցման և զարգացման, անգլերենի բարելացման դասընթացների։
Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրական նշված էլ․հասցեին: