
Հոսքագծի օպերատոր
MODUS GRANUM
Նկարագրություն
Արտադրամասում պահանջվում է արտադրական հոսքագծի օպերատոր։
Հետևել հոսքագծի սարքավորումների աշխատանքին
Հոսքագծի համապատասխան արդյունավետության ապահովում
Տիրապետել հոսքագծերի աշխատանքն ապահովող ծրագրերին ու տեխնիկայի միջոցներին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 250.000 դրամ
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով:
Ինքնակենսագրականը (CV) ուղարկել միայն հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։
Գործարանը գտնվում ՝ քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;