Հերթափոխի պետ
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Սիգարոնի թիմը շարունակում է զարգանալ և ընդլայնվել։ Եթե աշխատասեր ես, պատասխանատու, ունես կառավարչական հմտություններ՝ սիրով կսպասենք քեզ մեր թիմում։ Հերթափոխի պետը կազմակերպում է աշխատանքային գործընթացը՝ կառավարելով ժամանակը և աշխատակազմի աշխատանքը։
Պարտականություններ
- Կոորդինացնել աշխատանքային գործընթացը
- Կազմակերպել հերթափոխը
- Վերահսկել հերթափոխի անձնակազմի կողմից կարգ ու կանոնի պահպանումը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office
- 3 հերթափոխով աշխատելու կարողություն
- Սթրեսակայունութուն
- Ժամանակի ճիշտ կառավարում։
Հավելյալ նշումներ
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։