Հերթապահ Ինժեներ ներկարարի հմտություններով
Holiday Inn Express Yerevan
Նկարագրություն
Holiday Inn Express Yerevan բրենդային հյուրանոցը համալրելով իր պրոֆեսիոնալ թիմը՝ աշխատանքի է հրավիրում հյուրանոցային փորձով մինչև 50 տարեկան հերթապահ ինժեներ ներկարարի հմտություններով։
Պարտականություններ
- Ապահովել էլեկտրական սարքավորումների սպասարկումը և անխափան աշխատանքը։
- Հետևել կաթսայատան, ջեռուցման/հովացման համակարգերի անխափան աշխատանքին։
- Իրականացնել օդափոխության համակարգի աշխատանքի հսկողություն՝ ժամանակին (ըստ ժամանակացույցի) փոխել/լվանալ ֆիլտրերը:
- Կատարել վերանորոգման և ներկման աշխատանքներ:
- Արձագանքել և կատարել հյուրերի կողմից պահանջվող հարցումներին:
- Ընդունել և ողջունել հյուրերին կազմակերպության ստանդարտներին համապատասխան:
- ՈՒնենալ ներկարարի հմտություններ (маляр)
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան մասնագիտական ուսուցում։
- Հյուրանոցային փորձը պարտադիր է (առնվազն 1 տարի):
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային՝ 12 կամ 24 ժամյա գրաֆիկով
Աշխատանքի սկիզբը՝ 09:00-21:00, 21:00-09:00 (12 ժամյա գրաֆիկի դեպքում) և 09:00-09:00 (24 ժամյա գրաֆիկի դեպքում):
- Հյուրանոցը անվճար տրամադրում է 2-3 անգամյա սնունդ հերթափոխի ընթացքում:
- Հյուրանոցը տրամադրում է համազգեստ:
Միացի'ր Holiday Inn Express Yerevan թիմին և օգտվիր մի շարք առավելություններից:
«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի այգու հարևանությամբ։ Հյուրանոցում առկա է 130 սենյակ, Express Café and Bar, ինչպես նաև ժամանակակից և ճիշտ կահավորված հանդիպումների սրահ։