
Զանգերով վաճառքների մասնագետ
EFES insurance
Նկարագրություն
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում նախաձեռնող, ակտիվ անձանց վաճառքների թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ելքային զանգերի կատարում
- Հաճախորդների հետ հաղորդակցում եւ ապահովգրական պրոդուկտների ներկայացում
- Կամավոր ապահովագրատեսակների վաճառքի իրականացում
- Պայմանագրերի կնքում
- Փաստաթղթաշրջանառության վարում
- Խաչաձև վաճառքների իրականացում
- Տվյալների բազայի ստեղծում և վարում
- Ամսական վաճառքի պլանի կատարում
- Կնքված բոլոր պայմանագրերի ժամանակին վճարումների մոնիտորինգ
- Ընկերությունում հաստատված հաշվետվությունների վարում և ներկայացում կատարված աշխատանքների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող (աշխատքը` լրիվ դրույք)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լավ իմացությունը ցանկալի է
- MS Excel ծրագրի իմացություն
- Ճկունություն / արագ հարմարվելու ունակություն
- Սթրեսակայունություն
- Բանավոր հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
- Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսային համակարգ
- Անհատական ուսուցում
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմ
- Տրամադրվում է առողջության ապահովագրություն
- Աշխատանքային գրաֆիկը՝ լրիվ դրույք։
«ԷՖԵՍ»-ը բազմամյա ակունքներով, բայց նորովի հիմնադրված Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն է։
Ընկերության արմատները հասնում են 1997 թվական, իսկ այսօր Ընկերությունը ներկայանում նոր ոճով, նոր համարձակությամբ, նոր առաքելությամբ՝ պահպանելով տարիներով ձևավորած սկզբունքները և ավանդույթները։
Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից:
Թեև ընկերությունը նոր է, սակայն առանց որևէ կասկածի, կարելի է վստահորեն փաստել, որ ընկերության աշխատակիցները Հայաստանի ապահովագրական և ֆինանսական համակարգի ամենաակնառու ներկայացուցիչներից են, որոնք ստեղծել և տարիներ շարունակ սպասարկել են երկրի ամենամեծ և ամենաբազմազան ապահովագրական պորտֆելը:
«ԷՖԵՍ»-ի գերնպատակն է զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, նախաձեռնությունն է՝ տալ հանրությանը անհրաժեշտ գործիքներ՝ խելացի և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու համար, իսկ շարժիչ ուժն է Թիմը՝ նպատակասլաց, բանիմաց և աճող։