
Marketing and PR department specialist
DIGITAL SOLUTIONS LLC
Նկարագրություն
"ԹՎԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ" ՍՊԸ-ն հանդիսանում է ՏՏ ընկերություն, որը մշակում է ժամանակակից թվային ծառայություններ ստեղծարար և կրեատիվ ոլորտի համար, ներառյալ՝ հեղինակային իրավունքների գրանցումը (թվային դեպոնացում), անվան և կեղծանվան գրանցումը ISNI միջազգային ռեեստրում, ապրանքային նշանի գրանցումը, Art Cloud ծառայությունը, որը նախատեսված է պատկերների գրանցման և հեղինակային իրավունքի պաշտպանության համար, ինչպես նաև ինտելեկտուալ սեփականության մասնագետների համար նախատեսված գործընկերային ծրագիրը: Բացի այդ, մենք առաջարկում ենք ինտելեկտուալ ծրագրային լուծումներ տարբեր հանրային տարածքների համար, ինչպիսիք են՝ բարերը, սրճարանները, ռեստորանները, մանկական խանութները, հագուստի խանութները, խաղային ակումբները, առևտրի և զվարճանքի կենտրոնները, բանկետային սրահները, ֆիթնես ակումբները, SPA-սրահները, գեղեցկության սրահները, հյուրանոցները, բանկերը, ԱԳԼՃԿ-ները և այլ հանրային վայրեր, որտեղ անհրաժեշտ է ֆոնային երաժշտություն՝ համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար:
Մենք փնտրում ենք Մարքեթինգի և PR բաժնի մասնագետ, ով կստանձնի մարքեթինգային և հաղորդակցության ռազմավարության իրականացումը և կզարգացնի մեր բրենդերը:
Պարտականություններ
• Ծառայությունների զարգացում Հայաստանի Հանրապետության տարածքում;
• AUDOO և AETIS բրենդների մարքեթինգային ռազմավարության մշակում, ներառյալ ալիքների, գործիքների և մեթոդների ընտրությունը՝ առավելագույն ազդեցության և ճանաչելիության համար;
• Հասարակական կարծիքների հավաքագրում և վերլուծում՝ ընկերության և նրա արտադրանքի վերաբերյալ սոցիալական ցանցերում;
• Բովանդակության ռազմավարության մշակում և բովանդակության պլանի կազմում սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Telegram, LinkedIn), ԶԼՄ-ներում և այլ թվային ու օֆլայն ալիքներում՝ ընկերության բրենդների առաջխաղացման համար;
• Արտադրանքի մասին տեղեկատվության տեղադրում թիրախային հարթակներում;
• Հայաստանի շուկայի համար տեքստերի ադապտացում, լոկալիզացում և տեքստերի ստեղծում սոցիալական մեդիայի համար;
• Սոցիալական ցանցերի օգտատերերի հետ փոխազդեցություն, ներառյալ՝ պատասխաններ մեկնաբանություններին, հաղորդագրություններին և հաճախորդների հարցերին՝ բրենդների դրական իմիջի ապահովման նպատակով;
• Մրցակիցների սոցիալական ցանցերի վերլուծություն;
• Դիզայներների համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ սոցիալական մեդիայի համար գրաֆիկական նյութերի պատրաստման նպատակով;
• Ընկերության ծառայությունների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում, ապահովելով հաղորդակցություն թիրախային լսարանի հետ ինտերնետում;
• Մասնագիտական հոդվածների գրառում և ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցություն՝ AUDOO և AETIS բրենդների ճանաչելիությունը բարձրացնելու համար;
•Բրենդի ճանաչելիության բարձրացմանն ու արտադրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների և արշավների կազմակերպում և իրականացում,ներառյալ՝ թիրախային միջոցառումների վերլուծություն, ընտրություն և պլանավորում՝ յուրաքանչյուր բրենդի համար՝ եռամսյա կտրվածքով;
• Բրիֆերի պատրաստում, կրեատիվ գաղափարների մշակում և գովազդային արշավների իրականացում “լիարժեք”, գովազդային նյութերի պատրաստման գործընթացի վերահսկում;
• Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում և վերլուծություն, արդի միտումների և նոր հնարավորությունների բացահայտում՝ ընկերության ներկայությունը բարելավելու համար;
• Աշխատանք թիրախային լսարանի և հիմնական գործընկերների հետ՝ թիրախային լսարանի վերլուծություն, դրա սեգմենտացիա և արդյունավետ փոխազդեցության մեթոդների մշակում; երկարատև հարաբերությունների հաստատում և պահպանում հիմնական գործընկերների, ԶԼՄ-ների և կարծիք առաջնորդների հետ; PR արշավների մշակում և իրականացում՝ ԶԼՄ-ների և գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ AUDOO և AETIS բրենդների առաջխաղացման նպատակով:
Պահանջներ
• Առնվազն 3 տարվա փորձ մարքեթինգի և PR ոլորտի մասնագետի պաշտոնում, ցանկալի է B2B հատվածում կամ ստեղծարար ոլորտում ;
• Մարքեթինգային և PR ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ՝ հիմնավորված արդյունքներով;
• Հիմնարար գիտելիքներ մարքեթինգային գործիքների, առաջխաղացման մեթոդների վերաբերյալ, ներառյալ՝ թվային և ավանդական ալիքներ;
• Գրագետ բանավոր և գրավոր խոսք (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ռազմավարական մտածողություն և առաջնորդական հմտություններ;
• Ընկերության գործառույթների բարձր բեռանվածության և բազմաբնույթ առաջադրանքների պայմաններում աշխատելու կարողություն, ճկունություն և ստեղծագործական մոտեցում;
• Մեծ հավակնություններ և ընկերության հետ միասին աճելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Մեզ հետ աշխատանքի առավելությունները.
• Մասնագիտական աճ ՝ իրենց գործով տարված անձանց համար
• Համախոհների թիմ, որի հետ կարելի է կիսվել գաղափարներով և միասին աշխատել ընդհանուր արդյունքի համար;
• Տարբերակված և բազմազան առաջադրանքներ, որոնք չեն թողնի ձանձրանալ;
• Մասնակցություն ռազմավարության ձևավորմանը և մարքեթինգային արշավների իրականացում՝ ընկերության բրենդների առաջխաղացման նպատակով:
Աշխատանքային այմաններ՝
• Պաշտոնական աշխատանքային պայմանագիր ՀՀ ԱՕ համաձայն;
• Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, 10:00-ից մինչև 19:00;
• Գրասենյակ՝ Երևանի կենտրոնում;
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ: