Get our free app. It won't take up space on your device

Հայոց լեզվի և գրականության դասախոս

Երևանի Հայբուսակ Համալսարան

Industry: Education, Training, Instruction
Deadline: 2/22/2023
City: Yerevan
Employment type: Part time
Work schedule: Other
Work experience: Senior

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» համալսարանը (ԵՀՀ) Բազային քոլեջում դասախոսելու համար փնտրում է մանկավարժական հմտութուններով դասախոսի, հետևյալ առարկաները դասախոսելու համար․

  • Հայոց լեզու և գրականություն

Պարտականություններ

  • Ուսուցումը իրականացնել կրթական պետական չափորոշիչներին համապատասխան:
  • Ապահովել կրթական գործունեության բարձր արդյունավետությունը, զարգացնել ուսանողների ինքնուրույնությունը, ստեղծագործական և նախաձեռնողական կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով ուսանողակենտրոն ուսուցմանը:
  • Կիրառել դասավանդման առավել արդյունավետ մեթոդները, միջոցներն ու ձևերը, ուսանողների կողմից անհրաժեշտ տեսական և կիրառական գիտելիքների ավելի լավ յուրացմանը, ինչպես նաև վերլուծական աշխատանքի հմտությունների ձևավորմանը նպաստող մանկավարժական ինտերակտիվ մեթոդների տեխնոլոգիաները:
  • Վարել դասախոսություններ և գործնական պարապմունքներ, սեմինարներ, ամփոփիչ հարցազրույցներ, ստուգազրույցներ, գործնական խաղեր, թեսթավորումներ:
  • Ընդունել և ստուգել կուրսային աշխատանքները, ռեֆերատները, ստուգողական գրավոր աշխատանքները, դիպլոմային ավարտական աշխատանքները:
  • Անցկացնել խորհրդատվություններ:
  • Ընդունել ստուգարքներ և քննություններ:
  • Մասնակցել ուսանողի արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերի մշակմանը:
  • Կազմակերպել կրթության գիտական բարձր մակարդակ ապահովող գիտահետազոտական աշխատանքները և ուսանողներին ներգրավել այդ աշխատանքներում:
  • Մասնակցել ստորաբաժանման նիստերին:
  • Ապահովել ուսումնական կարգապահությունը, հսկել դասերին ուսանողների հաճախելիությունը:
  • Բարձրացնել սեփական գիտակրթական մակարդակը, կատարելագործել մասնագիտական որակավորումը, մանկավարժական վարպետությունը և գործնական փորձը:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • Մանկավարժական փորձ՝ 3 տարի և ավել
  • Աշխատակիցներին և ուսանողներին ուղղորդելու, աշխատանքային հանձնարարություններ կազմակերպելու, առաջնահերթությունները որոշելու և պլանավորելու կարողություն:
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն:
  • Բարդ առաջադրանքները վերլուծելու, մեկնաբանելու և համապարփակ լուծումներ մշակելու կարողություն:
  • Ուսանողների և աշխատողների հետ արդյունավետ շփվելու հմտություն:
  • Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ կարգավորվում են ըստ ուսումնական աշխատանքային ծանրաբեռնվածության։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

[email protected]