Get our free app. It won't take up space on your device

Հայերենի դասախոս

Berlitz

Industry: Education, Training, Instruction
Deadline: 4/16/2023
City: Yerevan
Employment type: Part time
Work schedule: Other
Work experience: Junior

Նկարագրություն

Բեռլից կենտրոնը լեզուների ուսուցման և միջմշակութային ծառայությունների աշխարհի առաջատար մատակարարն է ավելի քան 70 երկրներում՝ շուրջ 550 լեզվի կենտրոններ։ Ավելի քան 140 տարի շարունակ նորարար մեթոդների հետ համընթաց շարժվելու գաղափարը հանգեցրեց դասամատուցման ժամանակակից լուծումների մեծածավալ փորձի ձեռքբերմանը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին վստահորեն հաղորդակցվել և լինել հաջողակ միջազգային հարթակում՝ շնորհիվ Բեռլիցի միջոցով ձեռքբերված լեզվական, միջմշակութային, կառավարման և առաջնորդության հմտությունների։ Բեռլիցը առաջարկում է լեզվի բարձրակարգ և արդյունավետ դասընթացներ երեխաների, պատանիների և մեծահասակների համար, ինչպես նաև լեզվի ուսուցման տարբերակներ կորպորատիվ հաճախորդների համար։

Մենք առաջարկում ենք՝

  • Դասընթացներ հատուկ Բեռլից մեթոդով®,
  • Շարունակական բնույթ կրող աջակցություն մանկավարժներին,
  • Ճկուն գրաֆիկներ՝ դասընթացների փոփոխական ծավալներով,
  • Մասնավոր և կորպորատիվ դասընթացներ,
  • Դասընթացների արդյունավետ կառավարում և կազմակերպում կենտրոնի թիմի կողմից,
  • Հետաքրքիր մթնոլորտ՝ միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխան, որը հնարավորոթյուն է տալիս աշխատել աշխարհի ցանկացած կետում գտնվող տարբեր մարդկանց հետ։

Պարտականություններ

  • Դասընթացները անցկացնել՝ Բեռլից մեթոդին® համապատասխան,
  • Մատուցել բարձրորակ, ուսանողի վրա կենտրոնացված ուսուցում,
  • Օգնել հաճախորդներին հասնել իրենց նպատակներին,
  • Դասապրոցեսի ընթացքում ստեղծել դրական և մոտիվացնող մթնոլորտ,
  • Լեզվի ուսուցման բոլոր մակարդակներում ձգտել բարձր որակի,
  • Դրսևորել հաճախորդների սպասարկման բարձրագույն մակարդակ։

Պահանջներ

  • Հայերենի խոսակցական և գրավոր իմացության լեզվակրի մակարդակ,
  • Անգլերենի շատ լավ իմացում "նախապատրաստումը լինելու է Անգլերեն լեզվով"
  • Հայկական մշակույթի մասին լավ իմացություն,
  • Բարձրագույն կրթություն և նախընտրելի է նաև աշխատանքային փորձ,
  • Մշակութային և մանկավարժական հմտությունների գերազանց տիրապետում,
  • Լինել եռանդուն, ճկուն, ունենալ հեշտ և ազատ հաղորդակցվող բնույթ։

Համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apply242912@job.am