Get our free app. It won't take up space on your device

«Հայանտառ» ՊՈԱԿ- ի անտառվերականգնման , անտառապատման և պաշտպանության բաժնում գլխավոր կամ առաջատար մասնագետ

«HAYANTAR» STATE NON COMMERCIAL ORGANIZATION

Industry: Administrative, Clerical
Deadline: 2/9/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 227,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

  1. բարձրագույն մասնագիտական կրթություն անտառային ոլորտի՝ անտառագետ, գյուղատնտես և համապատասխան բնագավառի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (այդ թվում համապատասխան ոլորտի օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

Պարտականություններ

  • 1) ընդունում, ստուգում, վերլուծում և ամփոփում է անտառտնտեսություններից ստացված ամսեկան, եռամսյակային և տարեկան, ինչպես նաև տեխնիկական ընդունման և գույքագրման հաշվետվությունները անտառվերականգնման ու անտառապատման բնագավառում իրականացված աշխատանքների վերաբերյալ,

    2) մասնակցում է տարեկան հաշվետվությունների ամփոփված տվյալների քննարկմանը և ներկայացնում իր դիտողություններն ու առաջարկությունները հայտնաբերված թերությունների վերացման, ինչպես նաև բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

    3) տարեկան հաշվետվությունների և գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա պլանավորում է նախորդ տարում հիմնադրված անտառմշակույթների հետագա լրացման և խնամքի ծավալները, հաշվարկում յուրաքանչյուր անտառտնտեսության համար անհրաժեշտ տնկանյութի քանակը,

    4) գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա որոշում է տնկման պիտանի տնկանյութի քանակը և պլանավորում պիտանի տնկանյութի բաշխումը ըստ անտառտնտեսությունների` լրացման, անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների անհրաժեշտ ծավալների իրականացման համար,

    5) գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա պլանավորում է անտառային տնկարանների ու դպրոց հողամասերի հիմնադրման ծավալները ըստ անտառտնտեսությունների,

    6) ոռոգելի տարածքների համար իրականացնում է հիմնադրված և հիմնադրվող անտառմշակույթների, տնկարանների ու դպրոց հողամասերի ոռոգման ջրի, իսկ պոմպակայանի առկայության դեպքում նաև էլեկտրաէներգիայի ծախսի, ինչպես նաև ոռոգման աշխատանքների ծավալների պլանավորում համաձայն նորմատիվային ցուցանիշների,

    7) ոռոգման աշխատանքների իրականացման ընթացքում հետևում է դրանց ճշգրիտ կատարմանը նախատեսված պլանների և նորմատիվային ցուցանիշների համապատասխան, անհրաժեշտության դեպքում տեղերում ցուցաբերում մասնագիտական օգնություն,

    8) կատարում է անտառտնտեսությունների կողմից իրականացվող անտառվերականգնման, անտառապատման, բնական, բնաշիվային վերաճի օժանդակող աշխատանքների որակի ուսումնասիրություն, ճշտում աշխատանքների կատարված ծավալների համապատասխանությունը պլանավորվածին, տեղում ցուցաբերում է մասնագիտական օգնություն,

    9) կատարում է անտառտնտեսությունների կողմից հինմադրված տնկարանների ու դպրոց հողամասերի ուսումնասիրություն, հողի նախապատրաստման, ցանքսի, տնկման (դպրոց հողամասեր) խնամքի և ոռոգման աշխատանքների համապատասխանությունը նորմատիվային ցուցանիշներին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում մասնագիտական օգնություն, ուսումնասիրում է մասնագիտական գրականություն իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, մասնակցում է անտառվերականգնման և անտառապատման բնագավառում մեթոդական ցուցումների և այլ նորմատիվային ակտերի մշակման գործընթացին,

    10) մասնակցում է կազմակերպությունների, անտառտնտեսությունների և քաղաքացիների կողմից ստացված գրությունների ու նամակների քննարկման և պատասխանի մշակման գործընթացին:

Պահանջներ

  • կրթություն
  • աշխատանքային փորձ
  • պարտադիր հմտություններ
  • ցանկալի հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Spread the word! Share this job on social media