
«Հայանտառ» ՊՈԱԿ ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ
«HAYANTAR» STATE NON COMMERCIAL ORGANIZATION
Industry:
Administrative, Clerical
Deadline:
2/8/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
330,000 ֏
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
1) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
2) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ինչպես նաև, ֆինանսական ոլորտի օրենսդրություն և այլն:
Պարտականություններ
- ապահովում է բաժնի կողմից ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ոլորտներում աշխատանքների զարգացման ծրագրերի մշակումը,
- կազմակերպում է համակարգի տնտեսական զարգացման ծրագրերի նախնական ծախսերի ձևավորումը և անտառտնտեսությունների, արտադրական և օժանդակ տնտեսությունների աշխատանքային ծրագրերի կազմումը,
- կազմակերպում է ոլորտի աշխատանքների ֆինանսավորման գործընթացը, ֆինանսական նախահաշիվների նախագծերի կազմումն ու դրանց կատարման հսկողությունը,
- համակարգում է կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության և գնահատման աշխատանքները,
- համակարգում է անտառի ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքի արտադրողականության աճի տեմպերի արագացմանը, ինքնարժեքի իջեցմանը, շահութաբերության բարձրացմանը, անարդյունավետ ծախսերի և կորուստների վերացմանն ուղղված միջոցառումների մշակման ու ներդրման աշխատանքների կազմակերպումը,
- ապահովում է ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշների գծով վիճակագրական և ընթացիկ հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը համապատասխան մարմիններին,
- համակարգում է ոլորտի գծով արդյունքային, ոչ ֆինանսական, ցուցանիշների սահմանման գործընթացը,
- ապահովում է կազմակերպության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին, խրախուսման ձևերին ու մեթոդներին ուղղված միջոցառումների մշակումը,
- իրականացնում է հաստիքային ցուցակի կազմում և աշխատողների վարձատրության պայմանների մշակում,
- ապահովում է CLIENT-TREASURY գանձապետական համակարգ նախահաշվի մուտքագրումը,
- համակարգում է նախահաշվով հաստատված և փաստացի իրականացված ծախսերի սահմանված կարգին համապատասխան հսկողության իրականացումը,
- ապահովում է ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գնումների անվանացանկի կազման գործընթացը,
- ապահովում է գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի կազմակերպումը,
- իրականացնում է աշխատանքների բաշխում բաժնի աշխատակիցների միջև, համակարգում կատարվող աշխատանքների գործընթացը, կազմակերպում է բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և որակյալ կատարումը, ինչպես նաև ապահովում աշխատանքային կարգապահությունը։
Պահանջներ
- կրթություն
- աշխատանքային փորձ
- պարտադիր հմտություններ
- ցանկալի հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
How to apply?