Հաշվետար
Domus
Նկարագրություն
«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Հաշվետարի հաշվապահական թիմին միանալու համար։
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա։
Աշխատանքային ժամեր՝ 9։30-18։30։
Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արարատյան 88/8 (Չարբախ):
Պարտականություններ
- Ապրանքների ծրագրային մուտքագրում և ելքագրում,
- E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում, ստացած հաշիվների մուտքագրում,
- Դրամարկղային գործառնությունների վարում,
- Բանկային քաղվածքների ծրագրային մուտքագրում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը,
- Ղեկավարության կողմից տրվող այլ աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
- 1+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահական/ֆինանսական ոլորտներում՝ ցանկալի է արտադրական կամ մեծածախ/մանրածախ առևտրի ուղղվածությամբ,
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն (բազային),
- Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, Excel-ի և 1C ծրագրի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Վերլուծական մտածողություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սովորելու ցանկություն:
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: