
Հաշվետար
Ծիրան Մարկետ ՍՊԸ
Նկարագրություն
"Ծիրան Մարկետ" ՍՊԸ֊ն աշխատանքի է հրավիրում հաշվետար
Պարտականություններ
- Կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Գործընկեր կազմակերպությունների հետ ֆինանսական պարտավորությունների ստուգում
- Փոխադարձ հաշվարկների ակտերի կազմում
- Գործառնությունների ստուգում, ճշգրտում
- Ֆինանսական բաժնի այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես հաշվետար
- MS Office փաթեթի խորացված իմացություն
- ՀԾ ծրագրի իմացություն
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ
- Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- Գործնական ճկուն մտածելակերպ
- Իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«Ծիրան» սուպերմարկետների ցանցը գործում է 10 տարի և ունի 25 մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում:
Ծիրանը Հայաստանի առաջատար սուպերմարկետների ցանցերից է, առաջինը շուկայում՝ մարզերում մասնաճյուղերի ներկայացվածությամբ: