
Հաշվետար
Stay Inn Apartments
“Սթեյ Ինն” Ընկերությունը զբաղվում է բնակարանների ենթավարձակալությամբ Կենտրոն համայնքում։ Մեր ծառայություններից հիմնականում օգտվում են ՀՀ ժամանող զբոսաշրջիկները և սփյուռքի մեր հայրենակիցները։ Մենք առաջարկում ենք կացություն մեր իսկ կողմից կառավարվող բնակարաններում։
Մենք փնտրում ենք ֆինանսական բաժնի հաշվետարի (երիտասարդ աղջկա, քանի որ թիմում աշխատում են երիտասարդ աղջիկներ), ով պետք է գրանցի ընկերության ֆինանսական հոսքերը։
1.Ինչով ես զբաղվելու դու.
✔️ կատարել ֆինանսական հաշվարկներ՝ Excel համակարգի միջոցով։
✔️ կազմել վիճակագրություններ ֆինանսական ելքերի և մուտքերի վերաբերյալ։
✔️ օգնել ֆինանսական բաժնի համակարգողին հաշվարկային գործընթացներում։
2.Եթե դու.
✔️ չես խուսափում աշխատել թվերի հետ։
✔️ կարող ես միառժամանակ վարել կանխիկ և անկանխիկ հաշվարկներ։
✔️ հասկանում ես, որ փողը հաշվել է սիրում։
✔️ տիրապետում ես Excel ծրագրին։
✔️ ունես անալիտիկ մտածելակերպ։
✔️ կարող ես կատարել վերլուծություններ և կազմել ֆինանսական պլանավորում։
Ուրեմն դու համապատասխանում ես!
3.Աշխատանքի պայմաններն են.
✔️ Շարունակական զարգացում. Մենք ունենք վերապատրաստման համակարգ, յուրաքանչյուր աշխատող մշտապես բարելավում է անձնական և մասնագիտական կարողությունները: Աշխատակիցների համար կազմակերպվել է ներքին գրադարան և վերապատրաստման պորտալ;
✔️ Հնարավորություն կարիերա ստեղծելու համար, հաստիքի բարձրացում և բոնուսների ավելացում;
✔️Աշխատանքային օրեր՝ երկ. - շաբաթ, ժամեր՝ 10:00-19:00
✔️ Հարմարավետ գրասենյակ Կենտրոն հ/ք-ում (Արամի 64 / Բուլվար Պլազա) հարմարեցված աշխատատեղեր: Ոչ ոք չի խոչընդոտի քո աշխատանքին, աշխատանքային հեռախոսն ու համակարգիչը պատրաստ սպասում են քեզ։
✔️ Ընկերասեր թիմ, որտեղ յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը և պատրաստ է կիսվել փորձով;
✔️ Կորպորատիվ հավաքույթներ և թիմի կառուցում;
✔️ Աշխատավարձ` 175.000 դրամ:
➤ Աշխատակցին գրանցում ենք։
Քո արձագանքից հետո մենք քեզ հարցաթերթիկ կուղարկենք և կկապնվենք քեզ հետ: Եթե պատրաստ ես միանալ մեզ, ապա ուղարկիր քո ռեզյումեն: