
Հաշվապահ (հաշվապահական գրասենյակ)
Meltrix Consulting
Նկարագրություն
Մեր մասին
Հաշվապահական գրասենյակ ենք: Ներկա պահին սպասարկում ենք մոտավոր 130 հաճախորդների (մեծամասամբ IT ոլորտից)։
Ձգտում ենք տարբերվել։)
Այո՛, մեզ վանում են ոլորտում հաճախ հանդիպող կարծրացած և ձանձրալի մոտեցումները: Վանում է անընդհատ քաոսը և գերծանրաբեռնվածությունը: Մենք համոզված ենք, որ այս երևույթները շատ բացասաբար են ազդում մեր ոլորտի վրա: Սակայն, դրանք մեզ չեն հիասթափեցնում, ընդհակառակը՝ դրանք նույնիսկ մոտիվացնում են մեզ: Մոտիվացնում են վերաիմաստավորելու, մոտիվացնում են նորը ստեղծելու և նորը առաջարկելու, մոտիվացնում են մի բան անլեիս, մի փոքր ավելին անելու քան գուցե մեզանից ակնկալվում էր, և վերջապես մոտիվացնում են տարբերվելու:)
Մեր աշխատանքում մենք ամենից շատ կարևորում ենք՝
- Պատասխանատու ու պրոֆեսիոնալ մոտեցումները,
- Սպասարկման բարձր մակարդակի ձգտումը,
- Դրական մարդկանց հետ համագործակցությունը,
- Աշխատանքային էթիկաի ու էսթետիկաի պահպանումը,
- Հանգիստ միջավայրի ապահովումը ու ոլորտի շատ գրասենյակներին հատուկ քաոսի բացառումը,
- Աշխատանքի ու անձնական կյանքի միջև բալասնի պահպանումը։
Այսօր, մեզ հաջողվում է ապահովել այս կետերից բոլորը և եթե դուք նույնպես կիսում եք մեր այս արժեքները, ապա ուրախ կլինենք դիտարկել ձեր թեկնածությունը և քննարկել համատեղ աշխատելու հնարավոր հեռանկարները
Աշխատանքային պարտականություններ
1) Վարել վստահված հաճախորդների ամբողջական հաշվապահությունը, ինչը ենթադրում է՝
- Հաշվապահական ծրագրում (ՀԾ-7) մուտքագրել անհրաժեշտ հաշվապահական տվյալները,
- Կազմել և դուրս գրել էլեկտրոնային հաշիվներ,
- Լրացնել և հանձնել ամսեկան, եռամսյակային և տարատեսակ հաշվետվություններ,
(Օրինակ՝ եկամտային հարկ, շրջ հարկ, ԱԱՀ, ոչ ռեզիդենտի շահութահարկ,
ԵԱՏՄ ներմուծումներ, տարեկան շահութահարկ, տարեկան սոց վճար և այլն), - Կազմել ամսեկան վճարման ենթակա հարկերի վճարացուցակներ,
- Ապահովել անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթավորումը։
2) Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝
- Այցելել պետական մարմիններ,
- Կատարել մասնագիտական ճշտումներ,
- Կապ պահպանել հաճախորդների հետ,
- Տրամադրել խորհրդատվություն։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
Առաջնային հմտություններ՝
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների (IFRS) իմացություն,
- Հարկային օրենսդրության դրույթների տիրապետում,
- "ՀԾ Հաշվապահ" ծրագրի իմացություն,
- MS Office (Excel, Word) տիրապետում։
Թեկնածուի համար, որպես առավելություն կդիտարկվեն նաև հետևյալ պայմանների բավարարումը՝
- Բարձրագույն կրթություն, ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտներում,
- Հաշվապահական գրասենյակում 2 տարի և ավել տևած աշխատանքային փորձի առկայություն,
- Անգլերեն լեզվի իմացություն,
- Իսկ ռուսերեն լեզվի վարժ տիրապետումը կդիտվի, որպես էական առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հիմնական է (համատեղությամբ կամ հիբրիդային աշխատանքի տարբերակները չեն դիտարկվում),
- Աշխատավայրի հասցեն է՝ Երևան, Սասունցի Դավիթ փողոց, 13/1 շենք "Nur Plaza" բիզնես կենտրոն,
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ (ժամը 10:30-18:00),
- Խնդրում ենք դիմել միայն հաշվապահի պաշտոնում նվազագույնը 1-2 տարվա փորձ ունեցող անձանց
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մելտրիքսը հաշվապահական և խորհրդատվական գրասենյակ է, որը իր հաճախորդներին է ապահովում բարձր որակի ծառայություններով և ապահովում է նրանց բիզնեսի հարկային անվտանգությունը Հայաստանում: Տարիների ընթացքում գրասենյակին հաջողվել է ձեռք է բերվել հարուստ փորձ, ստեղծել դրական հեղինակություն և զարգացնել տարատեսակ մասնագիտական ուղություններ իր հաճախորդներին ավելի բազմազան ծառայություններ առաջարկելու նպատակով:
Մենք հավատում ենք, որ բարձր որակի խորհրդատվական ծառայությունների հիմքում ընկած է ամուր թիմը և մոտիվացված մասնագետները: Այդ իսկ պատճառով, որպես կանոն մեր ճանապարհին մշտապես առավել բարձր ուշադրություն է դարձվել մեզ հետ համագործակցող մասնագետների կարիքներին և իրենց հարմարավետությանը:
Եթե ցանկանում եք միանալ երիտասարդ և արագ զարգացող գրասենյակի թիմին, հարստացնել և դիվերսիֆիկացնել ձեր մասնագիտական փորձը աշխատելով տարբեր ոլորտներում գործող հաճախորդների հետ և անձամբ մասնակից դառնալ հետաքրքիր աշխատանքային պրոցեսին, ապա կարող եք դիմել նշված կոնտակտներով: Ուրախ կլինենք դիտարկել և քննարկել բոլոր թեկնածությունները: