
Հաշվապահ / ֆինանսիստ
AUTOBUY LLC
Industry:
Accounting, Finance, Banking, Procurment, Import, Export
Deadline:
7/1/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Not required, Junior, Mid level, Senior
Նկարագրություն
ԱՎՏՈԲԱՅ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և սկսնակ հաշվապահ-ֆինանսիստների։
Գրասենյակի հասցեն է ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կիլիկիա 3/24։
Ստորին աշխատանքային պարտականությունները կորոշվեն՝ կախված դիմորդի հմտություններից։
Պահանջվող որակավորումները կրում են ոչ պարտադիր բնույթ։
Պարտականություններ
- Ներմուծման և արտահանման փաթեթների ձևակերպում, հավելյալ ծախսերի բաշխումներ
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում, հիմնական միջոցների ամորտիզացիա և գույքագրումներ
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների վարում
- Հաշիվների դուրսգրում, ստացված և դուրսգրված հաշիվների արտացոլում հաշվապահական ծրագրում
- Աշխատավարձային հաշվառում, կադրային փաստաթղթավորում
- Բանկային փոխանցումներ, քաղվածքների ձևակերպում, փոխառությունների հաշվառում
- Հարկային, վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների կազմում,
- Եկամուտ-ծախսերի հաշվառում, աշխատանքային աղյուսակների լրացում, կառավարչական այլ հաշվետվությունների կազմում
- Դրամարկղային գրքի վարում, օրդերների կազմում, կանխիկ գումարի վերահսկում
- Առհաշիվ գումարների ծախսման և գործուղման հաշվետվությունների կազմում
- Պայմանագրային և այլ փաստաթղթային ձևերի կազմում և պահպանում
- Աշխատանքի արդյունքների ստուգում և վերահսկողություն
- Ծրագրային բազաներում այլ գործառնությունների մուտքագրում և սինխրոնիզացիա
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների և հրահանգների կատարում
Պահանջներ
- Տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն
- Մեկ տարվա հաշվապահական փորձ
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
- E-Invoicing, Taxservice ծրագրերի տիրապետում
- Excel, Word ծրագրերի իմացություն
- Կարգապահություն, պատասխանատվություն և վերլուծելու հմտություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Ընկերությունն աշխատում է վեցօրյա ստանդարտ աշխատանքային գրաֆիկով (շաբաթ օրը՝ կրճատ)։