
Հաշվապահ
88 Group
Նկարագրություն
88 սուպերմարկետների ցանցը փնտրում է հաշվապահներ Բալահովիտում և Երևանում:
Պարտականություններ
- ՀԾ-7 հաշվապահական ծրագրի իմացություն,
- Ներմուծում,
- Հարկային հաշվետվությունների կազմում,
- Հարկային օրենսգրքի իմացություն,
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն։
Պահանջներ
- Հաշվապահական ծրագրերի, ՀԾ, e-invoicing ծրագրերի և Microsoft Excel-ի իմացություն,
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների, գործելակերպի և օրենսդրության լավ իմացություն,
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ,
- Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- Խոշոր առևտրի ոլորտոպմ փորձը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է։
Մենք 88 սուպերմարկետների ցանց ենք, և կարճ ժամանակում արդեն ունենք 20 մասնաճյուղ Երևանի 7 վարչական շրջաններում և դրա սահմաններից դուրս: Մեր գլխավոր նպատակը՝ հաճախորդներին մատուցել բարձրորակ և բազմատեսակ ապրանքներ՝ մատչելի գներով: Մենք արդեն դարձել ենք սիրելի և վստահելի գնումների վայր հազարավոր ընտանիքների համար:
Մենք հավատարիմ ենք մեր հաճախորդներին՝ նրանց համար ստեղծելով բացառիկ սպասարկում, իսկ մեր թիմի անդամներին՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, կարիերայի աճ և հարմարավետ աշխատանքային գրաֆիկ:
Եթե ցանկանում եք միանալ բարեկեցիկ և դրական աշխատանքային միջավայրին, ապա մենք հենց ՔԵԶ ենք սպասում: