
Հաշվապահ
Profix Consulting
Նկարագրություն
Հաշվապահական հաշվառման վարում, հարկային և այլ մարմիններին հաշվետվությունների ներկայացում:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմինների ներկայացումը,
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման. պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
- Անհրաժեշտության դեպքում ապահովել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսի և փաստացի ծախսի հաշվառում,
- Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Հիմնական միջոցների հաշվառում,
- Կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքների մուտքագրում։
Կրթություն / Աշխատանքային փորձ
- Կրթական աստիճան տնտեսագիտության բնագավառում,
- Microsoft office, E-invoicing, ՀԾ և այլ ծրագրերի իմացություն,
- Օտար լեզվի իմացություն կդիտվի, որպես առավելություն,
- Երկու տարվա աշխատանքային փորձ:
Անձնային հատկանիշներ
- Պատասխանվության զգացում,
- Աշխատասիրություն,
- Մարդկանց հետ շփվելու հմտություն,
- Վերլուծական մտածողություն:
Աշխատանքային պայմաններ
Աշխատողի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ, երկու հանգստյան օրով, աշխատանքային ժամերը՝ 09:30-18:00:
Պրոֆիքս Քոնսալթինգը հիմնադրվել է 2016 թվականին, դարձել է Հայաստանի ամենահաջողակ ֆինանսական և բիզնես խորհրդատվական ընկերություններից մեկը, որը տրամադրում է վստահելի բիզնես խորհրդատվական ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների կորպորատիվ և անձնական կարիքներին:
Ընկերությունը մատուցում է ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման, կորպորատիվ և անձնական հարկային ծառայություններ և այլն: