
Հաշվապահ
Նոր Փրոջեկտս ՍՊԸ
Նկարագրություն
"Նոր Փրոջեկտս" ընկերությունը փնտրում է "Հաշվապահ":
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում,
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկային և դրամարկղային գործառնությունների ձևակերպում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, ստացված հաշիվների ձևակերպում,
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման,
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում,
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում),
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Հաշվապահական հաշվառման հիմունքների և օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- 1C ծրագրի իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Հաղորդակցման էթիկետի իմացություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։