
Հաշվապահ
Free Style Group
Նկարագրություն
Free Style Group-ը միջազգային ճանաչում ունեցող Puma, Levi's, New Balance, Lee, Wrangler, Jack & Jones,Match,Cole Haan բրենդների պաշտոնական ներկայացուցիչն է։ Մենք ձգտում ենք ֆինանսական ճշգրտության և արդյունավետության, ուստի փնտրում ենք պատասխանատու և մանրուքներին ուշադրություն դարձնող հաշվապահի, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
- ՆԱ մուտքագրում, տեղաշարժ, կոմպլեկտավորում, ապակոմպլեկտավորում, հավելյալ ծախսերի բաշխում,
- Ծառայությունների ձևակերպում,
- Վաճառքների գրանցում (մանրածախ, մեծածախ),
- Բանկային քաղվածքների գրանցում Փոխանցումներ ՀՀ տարածքում, արտարժույթով, արտարժույթի փոխարկում, վարկերի մարում, լիզինգ,
- ՀՄ մուտքագրում, շահագործման հանձնում, օտարում, կապիտալի և ընթացիկ ծախսերի ձևակերպում և դրան առնչվող այլ գործարքների իրականացում,
- Աշխատավարձի համակարգ գրանցում, ԱՎՈՒՄ, նպաստների հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկի կազմում և ներկայացում,
- Ինքնահաշվարկի ձևակերպում,
- Անհրաժեշտության դեպքում հաշվապահական այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Բարձրագույն կրթություն (ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում),
- ՀԾ հաշվապահ և E-invoicing ծրագրերի իմացություն,
- Microsoft Office-ի, մասնավորապես Excel-ի իմացություն,
- Ուշադրություն դետալների նկատմամբ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: