
Հաշվապահ
SAFE INVEST LLC
Նկարագրություն
ՍԵյֆ Ինվեսթ Հաշվապահական գրասենյակն աշխատանքի է հրավիրում հաշվապահի, ով կիրականացնի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հարկային և ֆինանսական հաշվառում:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում
- Ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկներն
- Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպում, այդ թվում ԵԱՏՄ, հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում, մաքսային վիճ․
- Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային
- Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության ոլորտում
- Առնվազն վերջին 1-2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
- ՀԾ հաշվապահ 7 պարտադիր իմացություն,
- Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն
- Փորձագետ հաշվապահի և ACCA որակավորումները կդիտվեն առավելություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն, գրավոր և բանավոր շփումներն ապահովվելու համար
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշված էլեկտրոնային հասցեին:
«Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնը ստեղծված է` հեշտացնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց աշխատանքը: Մենք առաջնորդվում ենք արևմտյան այն խոսքերով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իսկ մնացածը ուղղակի հանձնի համապատասխան որակավորմամբ մասնագետներին: Ահա այս գաղափարի հիման վրա է գործում «Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնը: Մեր որակավորված մասնագետներին հանձնելով Ձեր հաշվապահության բանալին, Դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ նվիրվել միայն Ձեր աշխատանքին: