Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունում գլխավոր հաշվապահի գործառույթների իրականացում հաճախորդ ընկերությունների համար, այն է
Նկարագրություն
Փոքր/միջին կազմակերպությունների հաշվապահական և հարկային հաշվառման վարում, սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմումից սկսած մինչև հաշվետվությունների կազմում, ստուգում, ներկայացում տարբեր հարկման համակարգերում աշխատող ընկերությունների համար։
Պարտականություններ
Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող և տարբեր հարկման համակարգերում աշխատող ոչ մեծ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի՝
- հաշվապահական և հարկային հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում, ներկայացում
- սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմում, մուտքագրում ՀԾ
- կադրային փաստաթղթերի(պայմանագիր, հրաման, դիմում, տեղեկանք և այլն) կազմում, կադրային հաշվառում
- վաճառքի, վարձակալության և տիպային այլ պայմանագրերի կազմում
- հաշվապահական հաշվառման հետ կապված այլ հանձարարականների կատարում
Պահանջներ
-բարձրագույն ֆինանսական կամ տեխնիկական ուղղվածությամբ կրթություն
-Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
-հաշվապահական և հարկային օրենսդրության իմացություն
-ՀԾ հաշվապահ 7 ծրագրի իմացություն
-microsoft office-ի(excel, word) տիրապետում
-պատասխանատվության և ճշտապահության բարձր մակարդակ
-նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
-ցանկալի են տարաբնույթ տնտեսական գործունեությամբ զբաղված ընկերությունների հաշվապահությամբ առընչված անձինք
Աշխատանքային գրաֆիկը՝ երկ-ուրբ 09։00-ից 18։00
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Բագրատունյաց 43