Հաշվապահ
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է հաշվապահ
Պարտականություններ
- Հաշվապահության վարումը ՀԾ ծրագրով
- Հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Բանկային քաղվածքների գրանցում
- Երրորդ երկրից ներմուծումների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, MS Excel-ի շատ լավ իմացություն
- ՀԾ ծրագրերի իմացություն
- Աշխատանքային փորձը՝ պարտադիր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:30, շաբաթ՝ 9:00-16:00
Ցանկացողներն իրենց CV-ները (նկարով) կարող են ուղարկել նշված հասցեին:
Աշխատանքի վայրը՝ Նաիրի Զարյան 22
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: