Հաշվապահ
Spayka LLC
Նկարագրություն
Ֆինանսական դեպարտամենտի դեբիտորական պարտքերի հաշվառման բաժնում իրականացնել հաշվապահի աշխատանքը:
Պարտականություններ
- Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները
- Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը
- Կատարել բանկային գործառնությունների ծրագրային ձևակերպումները
- Կատարել կազմակերպության դեբիտորական պարտքերի վարումը
- Սահմանված կարգով կազմել ամսական եւ եռամսյակային հաշվետվություններ
- Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի այլ հանձնարարությունները:
Պահանջներ
-Բարձրագույն մասնագիտական կրթություն
-Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն
-MS Office իմացություն
-Հաշվապահական ծրագրերի իմացություն /Հայկական Ծրագրերի իմացությունը պարտադիր է/
-Ռուսաց լեզվի գերազանց իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
-Աշխատանքային փորձը պարտադիր է:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: