Get our free app. It won't take up space on your device
Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 3/1/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level, Senior

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։ «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների, Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները

• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր աշխատողի հետ

• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

ta250175@job.am