
Հաշվապահ
AREX Co
Industry:
Administrative, Clerical, Accounting, Finance, Banking
Deadline:
6/18/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level, Senior
Նկարագրություն
«AREX Co» Ընկերությունը փնտրում է երիտասարդ, բանիմաց, աշխատանքային փորձով հաշվապահի։
Պարտականություններ
- Արտադրության և նյութական արժեքների հաշվառում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների իրականացում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ նախընտրելի է արտադրական ոլորտում,
- Հարկային օրենսգքի իմացության որոշակի մակարդակ,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
How to apply?