
Հաշվապահ
TALUGO ACCOUNT. CENTER
«Տալուգո Ըքաունթ Սենթր» հաշվապահական ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների
- Աշխատանքային պարտականություններ
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ,
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն
- Ներմուծման գործարքների վերահսկում, ապրանքանյութական պաշարների ինքնարժեքի ձևակերպում
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
- Հաշվապահական հաշվառման տեսության գերազանց իմացություն և գործնականում այն կիրառելու փորձառություն
- Հարկային օրենսդրության իմացություն
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն
- Համակարգչային գիտելիքների`MS Office (մասնավրապես Excel և Word), E-invoicing, 1C ծրագրերի լիարժեք տիրապետում
- Աշխատանքային փորձ` նվազագույնը 1-3 տարի
- Թիմային աշխատանքի, հաղորդակցման և կազմակերպչական զարգացած հմտություններ
- Միայնակ տնտեսական որոշումներ կայացնելու ունակություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային պայմաններ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից ուրբաթ, (հանգստյան օրերն են` շաբաթը, կիրակին, օրացույցային տոնական և ոչ աշխատանքային օրերը)
- Աշխատանքային ժամերն են` 09:00-18:00, ընդմիջումը ֆիքսված` 13:00-14:00
- Համագործակցության դեպքում պատշաճ աշխատավարձն երաշխավորված է:
«Տալուգո Ըքաունթ Սենթր»-ը շուրջ 10 տարի շուկային է ներկայանում որպես առաջատար հավապահական ընկերություն, որը մատուցում է հաշվապահական ծառայոթյուններ ավելի քան հարյուր խոշոր, միջին և փոքր բազմապրոֆիլ կազմակերպություններին: «Տալուգո Ըքաունթ Սենթր» հաշվապահական ընկերությունում մշտաես երաշխավորված է մասնագիտական զարգացումը և առաջընթացը: Ուստի եթե փնտրում եք հնարավորություն զարգացնելու Ձեր մասնագիտական որակները, ձեռք բերելու ավելի բարձր և նոր հմտություններ հաշվապահական ոլորտում, աշխատելու հմուտ և բանիմաց մասնագիտական թիմում, ապա շտապեք ուղարկել Ձեր CV-ն համապատասխալ էլ. հասցեին, մինչև ապրիլի 20-ը:
Միայն համապատասխանող մասնագետները կընդգրկվեն հիմնական ցուցակում և կհրավիրվեն հարցազրույցի: