Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

BDO Armenia CJSC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/20/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Հաշվապահն իրականացնում է հարկային և հաշվապահական խորհրդատվություն և ներկայացուցչություն՝ ղեկավարվելով ինչպես Հաճախորդի, այնպես էլ ընկերության շահերով, պահպանելով կորպորատիվ և աշխատանքային կարգապահությունն ու էթիկայի կանոնները:

Հաշվապահն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները Ընկերության Գործադիր Տնօրենի և/կամ Հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայության ղեկավարի ենթակայության և վերահսկողության ներքո:

Պարտականություններ

  • Հաճախորդների հաշվապահական ամենօրյա գործարքների ձևակերպում և գործառնությունների կատարում;
  • Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և հիմնավորող փաստաթղթերի վերահսկում;
  • Դրամական մուտքերի ու վճարումների, դրամարկղի վարման կազմակերպում և վերահսկում;
  • Հաճախորդների բանկային հաշիվներին առնչվող գործարքների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատրաստում և բանկային գործարքների իրականացում;
  • Հաճախորդների նյութական արժեքների, հիմնական միջոցների հաշվառման վարում և վերահսկում;
  • Հաճախորդների համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ պետական մարմիններին;
  • Ժամանակին և պատշաճ կերպով ֆինանսական և ներքին կառավարչական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ և Միջազգային հաշվապահական ստանդարտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
  • Հաճախորդների կողմից պետական և հարկային մարմիններին վճարվելիք հարկերի, տուրքերի ու վճարների հաշվարկում և վճարում;
  • Աշխատանքային փաստաթղթավորման անթերի վարում;
  • Ավագ Հաշվապահի կողմից տրված հանձնարարությունների անթերի կատարում և համապատասխան հաշվետվությունների կազմում ու ներկայացում:
  • Ընկերության նոր ծառայությունների ու գործարար զարգացման գործում օժանդակություն;
  • Հաշվապահական խմբի ղեկավարում, ներառյալ` անհրաժեշտության դեպքում ծրագրում ներգրավված մյուս հաշվապահների, օգնականների, խորհրդատուների ղեկավարում;
  • Անհրաժեշտության դեպքում, ծրագրում ներգրավված հաշվապահներին, խորհրդատուներին և օգնականներին աջակության ցուցաբերում;
  • Ոչ փորձառու աշխատակիցների ղեկավարում և նրանց ներգրավում ընկերության զարգացման գործում;
  • Տվյալների կուտակման և վերլուծության մեթոդների, եզրակացությունների և առաջարկությունների մշակում;
  • Առաջարկների, հաշվետվությունների ու ներկայացման նյութերի պատրաստում;
  • Այլ պարտականություններ, որոնք կարող են պահանջվել Ընկերության կողմից և/կամ անհրաժեշտ լինել Ընկերության կողմից նախաձեռնված ծրագրերի հաջող իրականացման համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ինժեներության/կոմերցիայի/տնտեսագիտության ոլորտներում,
  • Հետբուհական կրթություն՝ գործարար կառավարման մագիստրոս (MBA) կամ որակավորված հաշվապահ (CA),
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում կամ առնվազն երեք տարվա փորձ հարակից ոլորտներում,
  • Ծառայության առնվազն երկու ուղղության հիմնարար գործառնական գիտելիքներ՝ այլ հանձնառնություններում պարբերաբար մասնակցելու համար,
  • Բանավոր հաղորդակցման և հաշվետվությունների պատրաստման գերազանց հմտություններ,
  • Միաժամանակ մի քանի ծրագրերի վրա աշխատելու ունակություն,
  • Հաճախորդների և գործընկերների տարբեր խմբերի հետ արդյունավետ համագործակցելու հմտություններ,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ (Excel, PowerPoint և MS-Word),
  • Բարձր մոտիվացիա, նվիրվածություն, նախաձեռնողականություն և փոփոխվող գերակայությունների պայմաններում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Spread the word! Share this job on social media