
Հաշվապահ
MP WOOD
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
2/9/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
150,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
MP WOOD ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ
Աշխատանքը Տերյան 83 հասցեի խանութ-սրահից է
Ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր-Երկուշաբթի-Շաբաթ
Ժամեր 10:00-18:00
How to apply?