Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Թի Ըքաունթ

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 12/2/2022
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների, ինչպես նաև փորձառու հաշվապահների վերահսկողության տակ աշխատելու նպատակով՝ սկսնակ հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շրջանակի համար:

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում
  • Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
  • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ի՞նչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու դասընթացները

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները

• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ

• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։

Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1։